«Պեգասուս» լրտեսական ծրագրով վարակման հերթական ալիքի մասին է հայտնի դարձել

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Apple-ը նոր երջանկության նամակներ ա ուղարկել, եթե ստացել եք, ուրեմն ձեզ վարակել են, կամ անհաջող, բայց փորձել են վարակել Pegasus-ով։ Գրեք մեզ Cyberhub.am, կամ կոնկրետ ինձ կամ Արթուր Պապյանին, կամ մեր գործընկերոջը՝ Ռուբեն Մուրադյանին։ Մեկնաբանություններում կտեղադրեմ հետազոտությունը դրա մասին ու ինչ անելը։ Որը նոր չեն, իհարկե»