Հայաստանից Արցախ գնացողներին ստուգելու են, երևի արյան ու մեզի անալիզ էլ կուզեն. Զոհրաբյան
Հպարտ քաղաքացու օրը ունենք 139 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ, Լաչինում տեղադրված ադրբեջանական անցակետ, հենց այս պահին ինձ տեղեկացրին, որ տեղադրում են նաեւ ռենտգեն սարքեր, որպեսզի ՀՀ-ից Արցախ գնացողմերին ստուգեն, երեւի նաեւ արյան ու մեզի անալիզ էլ հետո կուզեն․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ի դիմաց կազմակերպված «Սպանված քաղաքացու օրը» հավաքի ժամանակ։
«2021-2023թթ․-ների պատերազմներում մենք ունենք 300-ից ավելի զոհ, Ազատ գյուղում անհայտ պայմաններում այրված 15 զինվոր։ Հիշու՞մ եք՝ եկավ, ԱԺ-ի դարպասները բացեց ու ասաց՝ հպարտ քաղաքացիների դարպասներն են, ով քացով ուզենա իմ դուռն էլ, էս դարպասներն էլ կբացի։ Հիմա այս դարպասները զմռսված են»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Հպարտ քաղաքացու» օրն է։ Ապրիլի 29-ը տոնի վերածվեց 2018թ․-ի իշխանափոխությունից հետ։
Մանրամասն՝ տեսանյութում: