Ի՞նչ կփոխվի Զելենսկու այցից հետո․ հայացք Ռուսաստանից

Հայաստանի համար շատ ռիսկային քայլեր են, անվտանգության իրավիճակի շատ կտրուկ վատթարացում է, քանի որ ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցումը, առանց անվտանգության այլընտրանքային աղբյուրների ապահովման և առանց Ադրբեջանի հետ սահմաններին խաղաղության ու կայունության ապահովման, առանց խաղաղ կարգավորման գործընթացի ավարտի կարող է ընկալվել որպես հրավեր Ադրբեջանին։ Նա կարծես  կանաչ լույս է վառում՝ ասելով, որ հիմա ժամանակն է հարձակվել Հայաստանի վրա։ Այս մասին «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի շրջանակում MediaHub-ի հետ զրույցում ասաց Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, արտաքին և պաշտպանական քաղաքականության Խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։

«Եթե իսկապես հաստատվի Զելենսկու ժամանման մասին տեղեկությունը, եթե նա գա Հայաստան, ապա կարծես թե դա անվերադարձ կետ է դնում հայ-ռուսական հարաբերություններում, գոնե ներկայիս ղեկավարության օրոք»,- ասաց Սուսլովը։

Մանրամասները` տեսանյութում