Ոստիկանությունը թքած ունի հացադուլ անող պատերազմի մասնակիցների առողջության վրա․ Արսեն Բաբայան

Ոստիկանությունը թքած ունի հացադուլ անող պատերազմի մասնակիցների առողջության վրա․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոստիկանությունը Ազատության հրապարակում հացադուլ անող 44-օրյա պատերազմի մասնակիցների առողջության վրա թքած ունի։

Սիրելի՛ հայրենակիցներ, առավոտյան, ինչպես գիտեք, Ազատության հրապարակ են եկել հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդներ:

Ոտիկանության հետ բանակցում եմ, որպեսզի ընդամենը մեկ հովանոց տեղադրենք, որպեսզի տղաները կարողանան կեսօրից ուժեղ արևից պաշտպանվեն: Ցավոք՝ ոստիկանությունը համառորեն մերժում է նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը:

Հովանոցը մենք կարող ենք տեղադրել օրենքի ուժով և ոստիկանությունը որևէ իրավունք չունի մերժելու մեր օրինական գործողությունները:

Մենք այսպիսի՞ ոստիկանություն ենք երազել»: