Կառավարությունը 2023 թվականի համար սահմանել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախ. Խաչատրյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագծի հիմնական առաջնահերթությունները կառուցել են՝ ելնելով այն նպատակներից, որոնք դրված են կառավարության գործունեության ծրագրում:
«Պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն, մենք պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես, հարկային եկամուտները, դրանք են այն երաշխիքները, որ պետք է միջնաժամկետ հատվածում ապահովեն կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում», - մանրամասնեց նախարարը:
Ըստ նրա՝ Հայաստանը 2026 թվականին հարկերը պետք է հասցնի համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի:
Մանրամասները՝ տեսանյութում