Այս տղան հազիվ թե նախագահ էր․ Թրամփը՝ Բայդենի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չի կառավարել երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանում հանրահավաքի ժամանակ։
«Այս տղան հազիվ թե նախագահ էր», - նշել է նա։
Թրամփն ընդգծել է, որ Բայդենի օրոք երկիրը ղեկավարել է «մարդ, ով աշխատեցնում էր փաստաթղթեր ինքնաբերաբար ստորագրող մեքենա»։
«Ոչ ոք չգիտեր՝ այս տղան նախագահն էր, թե ով, գրողը տանի, նախագահ», - ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Ջո Բայդենը անընդհատ ժամանակ է անցկացրել լողափում և մեկ վայրկյանում քնել է ավազի վրա։
«Ես կշրջվեի և կմտածեի, թե ինչպես հաղթել Չինաստանին, ինչպես դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը»։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ եթե Դեմոկրատական կուսակցությունը Միացյալ Նահանգներում իշխանության գլուխ մնար ևս մեկ տարի, երկրից ոչինչ չէր մնա։