Քաղաքացիները փորձում են ԱԺ դարպասներից ներս մտնել

Այս պահին լարված վիճակ է ԱԺ շենքի մոտ, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ քաղաքացիները հատկապես զայրացած են Փաշինյանի այսօրվա հայտարարությունից, ըստ որի՝ ինքը պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում իրենց լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի իրենց իշխանությունից հեռացնել, "էլի գոհ ու շնորհակալ կլինեն, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն"։

Այս պահին քաղաքացիները փորձում են ԱԺ դարպասներից ներս մտնել։

«Դավաճաններ, էդ հողը մեր երեխեքի արյունով ա պահվել, ո՞նց եք տալիս թուրքին»,- նշում են քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարե Գնունի