Մոսկվայի ամենահին ակումբներից մեկը 27 տարվա գործունեությունից հետո փակվում է (լուսանկարներ)

Մոսկվայի ամենահին ակումբներից մեկը 27 տարվա գործունեությունից հետո փակվում է (լուսանկարներ)

Մոսկվայի ամենահին ակումբներից մեկը՝ «Պրոպագանդան», 27 տարվա գործունեությունից հետո փակվում է:

Այս մասին հաղորդվում է հաստատության տելեգրամյան ալիքում։

Ակումբի սեփականատերերի խոսքով` այն կդադարեցնի իր գործունեությունը հուլիսի վերջին, մինչ այդ նախատեսվում է մի քանի երեկույթ:

«Տարիների ընթացքում մենք շատ վառ և ուրախ պահեր ենք ապրել, բազմաթիվ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել, պարել համաշխարհային աստղերի երաժշտության ներքո ու բացահայտել մեր սեփական տաղանդները»,- հայտնել է ակումբը։

«Շնորհակալություն անհավանական տարիների համար»։

Լուսանկարներն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub