Անդերս Ֆոգ Ռասմուսենը Պապիկյանին խնդրել է ներկայացնել իրավիճակը տարածաշրջանում

Անդերս Ֆոգ Ռասմուսենը Պապիկյանին խնդրել է ներկայացնել իրավիճակը տարածաշրջանում

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: