Շոգին ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքները

Շոգին ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքները

Սառը գարեջուրը, գինին և սառը կոկտեյլները կարող են արագ հանգեցնել ջրազրկման և ջերմային կաթվածի: Այս մասին Газета.Ru-ին ասել է հոգեթերապեւտ, հոգեբույժ-նարկոլոգ, AlkoSpas կլինիկայի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Պոլիկարպովը։

«Ամռանը ալկոհոլի հիմնական վտանգներից մեկը ջրազրկումն է։ Շոգ եղանակին հատկապես մեծ է ջրազրկման վտանգը՝ մենք ավելի շատ ենք քրտնում, բարձր ջերմաստիճանի պատճառով մարմինը գերտաքանում է, իսկ ներքին օրգաններն աշխատում են սթրեսի ավելացման պայմաններում։ Եթե ​​ալկոհոլ ավելացնեք, իրավիճակը միայն կվատթարանա»,- ասել  է նա։

Բժշկի խոսքով՝ ալկոհոլը մեծացնում է ջրազրկումը, բեռնում սրտանոթային համակարգը և խախտում ջուր-աղ հավասարակշռությունը։ «Ալկոհոլը գործում է որպես միզամուղ՝ ստիպում է երիկամներին ավելի ուժեղ աշխատել։ Սա հանգեցնում է մարմնի բջիջներում հեղուկի արագ կորստի, և հեղուկի հետ մեկտեղ տեղի է ունենում ինչպես վիտամինների, այնպես էլ հանքանյութերի կորուստ»,- բացատրել է բժիշկը։

Պոլիկարպովը զգուշացրել է, որ ալկոհոլի այս ազդեցության պատճառով մեծանում է նաեւ ջերմային կաթվածի վտանգը։