Ադրբեջանը չի խնդրում ՌԴ-ից օգնություն, իսկ ՀՀ-ը խնդրում է և փչացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները
Եթե Զելենսկին ժամանի Երևան, դա շատ բացասական արձագանքի է արժանանալու ՌԴ-ից և լուրջ հետևանքներ է ունենալու հայ-ռուսական հարաբերություների համար։ ՌԴ-ում նկատում եմ, երբ Ադրբեջանը և Հայաստանը նույն քայլերն են անում, ՌԴ֊ում ասում են, որ Ադրբեջանը մեր գործընկերն է, բայց մեր դաշնակիցը չէ, իսկ Հայաստանը դաշնակից է։ Այս մասին «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի շրջանակում MediaHub-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
«Ադրբեջանը չի խնդրում ՌԴ-ից օգնություն, իսկ Հայաստանը, մի կողմից, խնդրում է օգնություն, իսկ մյուս կողմից ավելի է փչացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները»,- ասաց Խալաթյանը։
Մանրամասները` տեսանյութում