Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ

Ազգային ժողովի խորհուրդը այսօր՝ հուլիսի 22-ին, նիստ էր հրավիրել, այն չի կայացել, քանի որ քվորում չի եղել: Եթե երկու ժամվա ընթացքում քվորում ապահովվի, ապա նիստը կկայանա:

Մինչև ժամը 12:30-ը քվորում չի ապահովվել., հետևաբար ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:

Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում Ազգային ժողովի ընդդիմադիր 32 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն ՍԴ չդիմեցին, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին: