Դատախազության պահանջով Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Դատախազության պահանջով Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու հիմնավորմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին MediaHub-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, ինքնուրույն չի նախաձեռնել այս վարույթը, այլ գլխավոր դատախազության պահանջով:

Հիշեցնենք, դեկտեմբերի 9-ին , ՀՀ դատախազությունը Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը ուղարկել էր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ «վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու»։ Կոմիտեն էլ կատարել է դատախազության «հանձնարարությունը» և լուծել հարցը՝ վարույթ նախաձեռնելով Հովիկ Աղազարյանի արարքի վերաբերյալ։

Վահե Մակարյան