ԱՄՆ-ը ցանկանում է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը դրական լինի․ Ռուբիո

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը դրական լինի․ Ռուբիո

ԱՄՆ-ը շահագրգռված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ապագա հանդիպման դրական արդյունքով, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Երկու կողմերն էլ ինչ-որ պահի հանդիպելու պատրաստակամություն են հայտնել, բայց այս պահին հանդիպում նախատեսված չէ... Որպեսզի հանդիպումը հաջող լինի, ակնհայտ է, որ դուք ցանկանում եք, որ այս հանդիպումը լինի դրական բանի շուրջ»,- ասել է նա լրագրողներին դեպի Սաուդյան Արաբիա ճանապարհին։ Զրույցի սղագրությունը հրապարակել է Պետդեպարտամենտը։

Ռուբիոն հավելել է, որ թեև Թրամփի հանդիպումը Ռուսաստանի ղեկավարի հետ դեռ նախատեսված չէ, սակայն չի կարող կանխորոշել ամերիկացի առաջնորդի ժամանակացույցը։

Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների չեղարկման հարցը։

«Մենք դեռ չենք հասել այդ փուլին: Ակնհայտ է, որ եվրոպացիներն ունեն իրենց սեփական պատժամիջոցները, և մենք չենք կարող. նրանք իրենք պետք է որոշեն, թե ինչ են պատրաստ անել»,- նշել է նա:

«Ես հենց սկզբից ասել եմ, որ, ի վերջո, այս պատերազմի ցանկացած վերջնական ավարտ պետք է ներգրավի եվրոպացիներին՝ նրանց կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով, և մենք շատ սերտ կապի մեջ ենք»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։