Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում բախվել են «Nissan» ու «Toyota». Shamshyan

Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում բախվել են «Nissan» ու «Toyota». Shamshyan

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: