Ինչպե՞ս է խնձորն ազդում ատամների որակի վրա․ բժիշկը զգուշացրել է

Վերականգնող բժիշկ Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ ասել է, որ խնձորը չի մաքրում ատամները։
Ագապկինը սխալ է որակել այն տարածված միտքը, որ խնձորը մաքրում է ատամները։ Նա ընդգծել է, որ մրգերի մեջ պարունակվող օրգանական թթուները, ընդհակառակը, քայքայում են ատամի էմալը։
Ըստ Սերգեյ Ագապկինի՝ խնձորը շաքար է պարունակում։ «Այն խթանում է միկրոֆլորայի աճը, որն առաջացնում է կարիես: Ոչ, ատամները խնձորով պետք չէ լվանալ»,- եզրափակել է մասնագետը։