Որո՞նք են մարսողական համակարգի համար ամենավնասակար մթերքները

Որո՞նք են մարսողական համակարգի համար ամենավնասակար մթերքները

Շաքարով հարուստ մթերքները, ինչպիսիք են քաղցրավենիքները, գազավորված ըմպելիքները և փաթեթավորված հյութերը, ամենավնասակարն են  աղեստամոքսային համակարգի գործենության համար։ Այս մասին ասում է  դիետոլոգ, սրտաբան Սվետլանա Պավլիչենկոն, գրում է Gazeta.ru-ն։

Փորձագետի խոսքով՝ աղեստամոքսային տրակտի համար ամենավտանգավոր մթերքների ցանկում առաջին տեղը զբաղեցնում են տարբեր քիմիական նյութեր պարունակող բարձր վերամշակված մթերքները։ Սննդային մանրաթելն անհրաժեշտ է աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի համար:

«Աղիքներում լուծվող սննդային մանրաթելը վերածվում է պաշտպանիչ լորձի, որը օգնում է կանխել աղիների պատերը մեխանիկական վնասվածքներից: Խորը վերամշակված  արտադրանքը պարունակում է զտված ածխաջրեր՝ զուրկ սննդային մանրաթելից։ Պարբերաբար չարաշահումների դեպքում դրանք խաթարում են աղիների բնականոն աշխատանքը»,- զգուշացրել է սննդաբանը։

Նա նշել է, որ աղեստամոքսային տրակտի համար վնասակար են նաև քաղցրավենիքն ու շաքարը, որոնց չափից ավելի օգտագործումը խախտում է աղիքային միկրոբիոմի հավասարակշռությունը. արգելակում է բարենպաստ միկրոֆլորայի աճն ու վերարտադրությունը, ինչպես նաև սնուցում է պատեհապաշտ միկրոօրգանիզմները, որոնք անբարենպաստ պայմաններում կարող են հիվանդություններ առաջացնել:

«Բացի այդ, շաքարն առաջացնում է լյարդի ճարպային դեգեներացիա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս սահմանափակել շաքարի ընդունումը օրական մինչև 25 գրամ»,- ասել է բժիշկ Սվետլանա Պավլիչենկոն։

Ստամոքսի և աղիքների համար վտանգավոր են նաև քաղցր գազավորված ըմպելիքները և փաթեթավորված հյութերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար։

Ըստ մասնագետի՝ կարմիր միսը և դրա վերամշակված արտադրանքները վնասակար են աղեստամոքսային տրակտի համար. դրանք մեծացնում են աղիքային չարորակ ուռուցքների ռիսկը: Հետևաբար, ինչպես նշում է Սվետլանա Պավլիչենկոն,  խորհուրդ է տրվում կարմիր միս օգտագործել ոչ ավելի, քան շաբաթական 2 անգամ, բայց պարտադիր մանրաթելերով հարուստ բանջարեղենի հետ, իսկ մսամթերքը պետք է հնարավորինս քիչ լինի: