Այո՛, ՌԴ-ից սպառազինությունը չի հասել Հայաստան․ ԱԳ փոխնախար
ՌԴ-ից սպառազինություն իսկապես չի հասել Հայաստան․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Այն, որ Ռուսաստանը չի ուղարկել Հայաստանին սպառազինություն, երկու օր առաջ այդ մասին խոսել էր Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
Գրիգորյանը նշել է, որ մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, իսկ նորերը չեն ստեղծվել։
«Սա էլ հենց ճգնաժամն է։ Նոր մեխանիզմներ եւ սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել ենք Ռուսաստանին»,-ասել էր Գրիգորյանը։
ԱԳ փոխնախարարը չպատասխանեց այն հարցին, թե ինչու Ռուսատստանը չի տվել այդ սպառազինությունը, որի համար Հայաստանը վճարել է։ Նա նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները դեռեւս շարունակվում են։
Դիտարկմանը՝ արդյո՞ք սպառազինություն չուղարկելը Կրեմլի քաղաքական որոշման հետեւանքն է, Հայաստանի արտաքին գերատեսչության պաշտոնյան կրկին չպատասխանեց, հորդորեց՝ բոլոր հարցերը ճշտել նախարարությունից։
Մանրամասն՝ տեսանյութում