«Հո՜պ»․ օդում Հայկ Մարությանի անունն է, ավագանու անդամները վիճում են
Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխադարձ մեղադրանքեր հնչեցին միմյանց հասցեին։
Մասնավորապես, Ավինյանը, դիմելով Աբգարյանին, ասել էր՝ եթե վերջինս շինբարեկարգման աշխատանքներով է հետաքրքրված, ապա պետք է այդ մասին առնվազն 4 տարի առաջ խոսեր։
Աբգարյանն էլ արձագանքեց՝ երբ Ավինյանն էր ավագանու անդամ, պարզ դարձավ, որ վերջինս ընդդիմություն չի եղել։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ տեղից արձագանքեց․
«Հոպ, բա ինչի՞ չէիք նկատում Հայկ Մարությանի շինբարեկարգման պետի ախպերության սանիկների կապը»։
Այնուհետ Իզաբելլա Աբգարյանի և Անի Խաչատրյանի գոռգոռոցները միախառնվեցին և լսելի չէր, թե ինչ մեղադրանքներ են հնչեցնում։
Մանրամասները՝ տեսանյութում։