Ալեն Սիմոնյանի ընկալմամբ՝ Արցախը ական է Հայաստանի համար ու չպետք է լինի «խաղաղության պայմանագրում»
Մենք չենք կարող «խաղաղության պայմանագրի» մեջ ականներ դնել Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ․ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող «խաղաղության պայմանագրին»։
«Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են երկու երկրների հարաբերություններին, Արցախի հարցը այդ երկու երկրների պայմանագրի մեջ, իմ ընկալմամբ, պետք է որեւէ ձեւով արտահայտված չլինի։ Հիմա քննարկում է գնում, թե վերջնական ի՞նչ տեսք կունենա «խաղաղության պայմանագրիը». պարզ կլինի վերջում։ Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Արցախի ժողովրդի շահերից բխում է, որ այս պայմանագրում նրանց վերաբերող որեւէ կետ լինի»,-ասաց Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանութում: