Հիվանդը, որին առաջին անգամ փոխպատվաստել են խոզի սիրտը, մահացել է վիրահատությունից երկու ամիս անց

Հիվանդը, որին առաջին անգամ փոխպատվաստել են խոզի սիրտը, մահացել է վիրահատությունից երկու ամիս անց

ԱՄՆ-ում հիվանդը, որին առաջին անգամ փոխպատվաստել են խոզի սիրտը, մահացել է վիրահատությունից երկու ամիս անց։

Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Մերիլենդ քաղաքի հիվանդանոցը։ 57-ամյա Դավիթ Բենեթը գամված է եղել անկողնուն եւ ունեցել է անբուժելի սրտի հիվանդություն։

Հաղորդվում է, որ նա մարդու օրգանի փոխպատվաստման իրավունք չի ունեցել, այդ պատճառով էլ համաձայնել է ռիսկային վիրահատության: Սիրտը ձեւափոխել են մարդու գեներով՝ հաջողության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար։

Եվ, ըստ բժիշկների պատմությունների, սկզբում հիվանդն իրեն լավ էր զգում, և օրգանիզմը նոր սիրտն ընդունել էր։ Սակայն մահից մի քանի օր առաջ սկսվել է մերժումը, և Դևիդ Բենեթը մահացել է։

Այնուամենայնիվ, փորձագետները վստահ են, որ դա չպետք է կանգնեցնի բժիշկներին կենդանիների օրգանների փոխպատվաստման վիրահատություններ կատարելու փորձերի մեջ: