Կաշենի առիթը կլինի, հետո մեկ այլ առիթ կփնտրեն․ Քոչարյանը՝ ադրբեջանցիների ներխուժման փորձերի մասին

Ադրբեջանի իշխանությունները իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ՝ Արցախում ստեղծելով լարվածություն․ MediaHub-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ  ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի տարածք մուտք գործելու ադրբեջանցիների փորձերին ու սադրանքներին։

Նա հիշեցրեց, որ խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։ 

«Ադրբեջանն ակնկալում է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաեւ Հայաստան։ Պետք է սառնասիրտ լինենք։ Մեր նպատակները չեն փոխվում․ անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար, անվտանգային միջավայրի կառուցում Հայաստանի եւ Արցախի տարածքում»,-հավելեց նա։ 

Նշենք, որ պաշտոնական Բաքուն անցնող շաբաթ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ ունեցած բանակցությունների արդյունքներով ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հանտնեց, որ Արցախի հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները եւ հարակից համայնքների բնակիչները ինքնաբուխ կերպով արգելափակել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի տարածք: 

Մանրամասները՝ տեսանյութում