ԱՄՆ-ի և Եվրոպայի դիվանագետները բարձր մակարդակի առաջին հանդիպումն են անցկացրել ՌԴ-ի հարցով

ԱՄՆ-ի և Եվրոպայի դիվանագետները բարձր մակարդակի առաջին հանդիպումն են անցկացրել ՌԴ-ի հարցով

ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետները բարձր մակարդակի առաջին հանդիպումն են անցկացրել՝ նվիրված Ռուսաստանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսական տնտեսության մեկուսացման հավելյալ քայլերը. այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպը։

Հանդիպումն անցկացվել է Վաշինգտոնում։ Ամերիկյան կողմը ներկայացրել է փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը, ԵՄ-ն՝ Արտաքին կապերի եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։

Կողմերը քննարկել են սերտ համագործակցության շարունակումը G7-ի հետ համակարգմամբ՝ ընդունված միջոցառումների խիստ կատարումն ապահովելու համար։ Քննարկվել են նաև նոր քայլերը՝ ուղղված ԱՄՆ-ի և ԵՄ-ի տնտեսություններից Ռուսաստանի հետագա մեկուսացմանը։ Կողմերը պայմանավորվել են կոչ անել Չինաստանին զերծ մնալ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիային որևէ կերպ աջակցելուց, ինչպես նաև չփորձել օգնել Մոսկվային Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու հարցում։

Դիվանագետները նաև պայմանավորվել են նոր հանդիպում անցկացնել 2022-ի վերջին։