Երեք մթերք, որոնք կկանխեն քաղցկեղը և կպաշտպանեն օրգանիզմը բորբոքումից

Երեք մթերք, որոնք կկանխեն քաղցկեղը և կպաշտպանեն օրգանիզմը բորբոքումից

Սննդաբանները նշել են երեք մթերք, որոնք լավ ազդեցություն կունենան օրգանիզմի վրա և կկանխեն բորբոքային պրոցեսները. գրում է volg.mk.ru-ն՝ հղում անելով ETNT հրապարակմանը։

Օրինակ՝ լոլիկը մի քանի ազատ ռադիկալների դեմ պայքարող միացությունների հարուստ աղբյուր է՝ լիկոպեն, վիտամին C, բետա-կարոտին և ֆլավոնոիդներ: Այսպիսով, լիկոպենը ուսումնասիրվել է որպես պոտենցիալ հակաքաղցկեղային նյութ:

Կանաչ թեյը հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է, որոնք առկա են կատեխիններում։ Այս նյութերն ունեն նաև հակաքաղցկեղային և հակաբորբոքային հատկություններ։

Ցիտրուսային մրգերը հարուստ են վիտամին C-ով, որը հզոր հակաօքսիդանտ է։ Այս վիտամինը կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների, ինսուլտի, անոթային դիսֆունկցիայի և քաղցկեղի որոշ տեսակների վտանգը: