Հաղթանակի հավանականությունը շատ բարձր եմ գնահատում․ Հայկ Մարության
Հաղթանակի հավանականությունը շատ բարձր եմ գնահատում, ցավում եմ, որ մասնակցությունն այս պահին ցածր է։ Այդ մասին այսօր ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ իրենք վստահություն ունեն, որ հավաքելու են 50%-ից ավելի ձայն, ուստի դեռևս չեն եղել կոալիցիաների մասին քննարկումներ: Նաև չի քննարկվել հարցը, թե արդյո՞ք ինքը կգնա Երևանի ավագանի, եթե որպես քաղաքապետ չընտրվի։
Հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է ներողություն խնդրել հանրությունից, որ մասնակցել է 2018-ի հեղափոխությանը, Հայկ Մարությանը պատասխանեց՝ բնականաբար ոչ։
«Այդ հեղափոխությունը պետք է լիներ, և հասունացել էր։ Այդ հեղափոխությունն արեց ժողովուրդը։ Հեղափոխությունը հասունացած պրոցես էր։ Այդ ալիքով դարձան վարչապետ, քաղաքապետ, նախարարներ։ Իսկ ես այս ընտրություններով չեմ սկսել քաղաքականությամբ զբաղվել, այս ընտրություններով էլ չեմ ավարտի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում