Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ (լուսանկար)

Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ (լուսանկար)

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հինգշաբթի՝ հունիսի 30-ին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ. այդ մասին գործարարը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Ինձ համար մեծ պատիվ էր նախօրեին հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ», - գրել է Մասկը ուրբաթ՝ հուլիսի 1-ին։  

Հանդիպման մանրամասները գործարարը չի ներկայացրել։