Ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը․ Փաշինյան
Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացիՆ` Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին։ Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ և ունենք զոհեր։ Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ, առավելևս, մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում