Կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր
2023 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքում այլ հիմնարկ տեղափոխվելուց առաջ օրենքով սահմանված կարգով կալանավորված անձ Ռ.Ղ.-ն ենթարկվել է անձնական զննության, ինչի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է 18 դեղահաբ։ Հիմնարկի բուժակը տեսակը պարզելու նպատակով ստուգել է դրանք և հայտնել, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 15 հատը դիազեպամ տեսակի հոգեմետ դեղահաբ է, իսկ 3 հատը՝ անհայտ տեսակի։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: