Հայտնի է՝ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Վագիֆ Խաչատրյանի դեմ

Հայտնի է՝ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Վագիֆ Խաչատրյանի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ստեփանակերտից Հայաստան տեղափոխվելու ընթացքում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել «Ցեղասպանություն» և «Տեղահանում կամ բռնի վերաբնակեցում» հոդվածներով․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վագիֆ Խաչատրյանին կարող է սպառնալ մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։