ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել Հարությունյանին, Սահակյանին, Ղուկասյանին, Մնացականյանին և Մանուկյանին

Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին դեռ չենք տեսակցել։ Այս մասին մի շարք լրատվականների փոխանցել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի։