Դոլարի փոխարժեքն աճել է

Դոլարի փոխարժեքն աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 395.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 392-398 դրամով, վաճառվում է 402-405 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 391.42 դրամ (նվազել է 1.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 454.87 դրամ (նվազել է 1.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.42 դրամ (նվազել է 0.03 դրամով):