Բանակցում ենք, որ վերակենդանացման բաժանմունքի երկու հիվանդի ուղղաթիռով շտապ տեղափոխենք․ Ստեփանակերտի ԲԿ տնօրեն

Բանակցում ենք, որ վերակենդանացման բաժանմունքի երկու հիվանդի ուղղաթիռով շտապ տեղափոխենք․ Ստեփանակերտի ԲԿ տնօրեն

Այս պահին Ստեփանակերտի ԲԿ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու հիվանդ կա, որոնք վերակենդանացման բաժանմունքում են։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ երեկ ծանր վիճակում հինգ հոգի կար, երեքի վիճակը կարգավորվել է, իսկ երկուսին շտապ Երևան տեղափոխել է պետք, սակայն դեռևս չի ստացվում։

«Բանակցում ենք, որ օդային ճանապարհով երկու հիվանդներին տեղափոխենք Երևան, բայց դեռ որևէ որոշում չկա։ Բոլոր պատասխանատու օղակները տեղեկացված են, չեմ կարող ասել, թե կոնկրետ ով պիտի արձագանքի, բայց հիմա վիճակն այս է»,- ասաց ԲԿ տնօրենը։

Այլ մանրամասներ Մուսայելյանը չհայտնեց։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից էլ MediaHub.am-ին հայտնել էին՝ այս պահի դրությամբ Արցախից հիվանդ չի տեղափոխվել Հայաստան։

Ավելի ուշ էլ տեղեկացանք, որ Անահիտ Ավանեսյանն Արցախում ստեղծված հումանիտար հարցով դիմել է ԱՀԿ։

Նարե Գնունի