Brent տեսակի նավթի գինը կտրուկ անկում է ունեցել

Brent տեսակի նավթի գինը կտրուկ անկում է ունեցել

Նոյեմբերին Brent տեսակի նավթի գինը բորսայական սակարկությունների ժամանակ կտրուկ անկում է ունեցել՝ գրանցելով 89 դոլարից ցածր ցուցանիշ: Այս մասին գրում է Кп-ն՝ հղում տալով Միջմայրցամաքային բորսայի տվյալներին։ 

Նշվում է, որ գները այդ նշագծից ցածր են եղել 2022 թվականի փետրվարի սկզբից ի վեր առաջին անգամ։

Այսպիսով, նավթի արժեքն այսօր սակարկությունների ընթացքում աճել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց մոտ 93,77 դոլարի։ Սակայն Մոսկվայի ժամանակով մոտավորապես 16:09-ին (Երևանի ժամանակով՝ 17:09) կտրուկ անկում է սկսվել, ինչի արդյունքում 10 րոպեում գինը նվազել է գրեթե երկու դոլարով։ Արդյունքում՝ այս տեքստի հրապարակման պահին նավթի օրական նվազագույն գինը մեկ բարելի դիմաց կազմել է 88,92 դոլար։