Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը. ե՞րբ է առաջադրվելու մեղադրանք

Երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էր ու պատասխանում էր Քննիչ հանձնաժողովի հարցերին:
Փաշինյանն էլի հոդաբաշխ պատասխան չտվեց, թե ինչու 2018-19թթ-ին իր «ճշմարտությունը» չի ասել բանակցային գործընթացի մասին, օրինակ «փակուղին» գիտակցե՞լ է 2019-ին: Փաշինյանը մանիպուլյատիվ փաստեր էր ներկայացնում, որովհետև եթե անկեղծ լիներ, պետք է հանցագործության մասին հաղորդում տար՝ խոստովանելով, որ պատերազմի դուռն է բացել:
Փաշինյանը ոտքի վրա խեղաթյուրեց 2019-ի մայիս- հունիսին իրեն ներկայացված միջնորդների կոնսոլիդացված լուծման էությունը: Նա ասում է՝ եթե համաձայնեինք ԼՂ-ն տեսնել Ադրբեջանի կազմում, պատերազմ չէր լինի: 2019-ի պլանը ԼՂ կարգավիճակը չէր կանխորոշում:
Ավելին, եթե երկրի վարչապետն ասում է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու Լավրովի պլանն ունենալու էին նույն անվտանգային ճարտարապետությունը, ապա նրան լսելը դառնում է անիմաստ: Սա ցինիզմի գագաթնակետն է:
Փաշինյանը փաստորեն հիմա էլ է համարում, որ պատերազմում հաղթելն իրատեսական կլիներ ու պարտության պատասխանատվությունը դնում է բանակի վրա:
Հարցնում են՝ ինչո՞ւ է կինդ, օրենքի խախտումով, գտնվել ՊԲ բունկեռում, Փաշինյանը պատասխանում է՝ բա ինչո՞ւ է ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն այնտեղ եղել, հետո թե՝ քաղաքավարական այց է արել:
Մնում է արձանագրել, որ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Հիմնական հարցն այն է՝ ե՞րբ է նրան մեղադրանք առաջադրվելու: