Սպասվում է ձյուն, առանձին շրջաններում բուք. եղանակն առաջիկա օրերին

Սպասվում է ձյուն, առանձին շրջաններում բուք. եղանակն առաջիկա օրերին

Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։