Փաշինյանի հետ փակ քննարկմանը ոչ մի խոսք չի եղել Արցախի ու հավանական էսկալացիայի մասին

Ավեlի վաղ MediaHub-ը հայտնել էր, որ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ:
Բացի ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից, քննարկմանը հրավիրված են եղել նաև ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը։
MediaHub-ին հայտնի դարձավ, որ հանդիպումը եղել է աշխատանքային քննարկման շրջանակներում, որի ժամանակ Արցախի մասով որևէ քննարկում չի ծավալվել։ Քննարկում չի եղել նաև հնարավոր էսկալացիայի մասին։
Ինչ խոսք, այս օրակարգից կարելի է և՛ զարմանալ, և՛, ցավոք, արդեն սովորական համարել։
Լիաննա Թորոսյան