Ռուսական ռազմակայանի մասնագետները ավիահարվածներ են հասցրել կեղծ հակառակորդի օբյեկտներին

 Ռուսական ռազմակայանի մասնագետները  ավիահարվածներ են հասցրել կեղծ հակառակորդի օբյեկտներին

Հայաստանում ռուսական ռազմակայանի մասնագետները  «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում ավիահարվածներ են հասցրել կեղծ հակառակորդի օբյեկտներին, հայտնում է Sputnik Armenia-ն։

Մարտական   ուսումնական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին՝ գիշերային տեսողության սարքերի կիրառմամբ։

Վարժանքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 130 զինծառայող, ներգրավվել է մոտ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։