Բնական դեղամիջոց արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու և անոթները մաքրելու համար

Խոլեստերինը շատ կարևոր տարր է և հարկավոր է օրգանիզմին նորմալ աշխատանքի համար, սակայն այս տարրի ավելցուկը կարող է առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ:
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել արյունատար անոթներում խոլեստերինային վահանիկների ու նստվածքի առաջացման, ինչը խիստ վտանգավոր է: Սա է պատճառը, որ բժիշկները հորդորում են միշտ հսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակն ու պարբերաբար բուժզննում անցնել:
Սովորաբար խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, որոնք օգնում են կարգավորել խոլեստերինի մակարդակը, սակայն նույն արդյունքին կարելի է հասնել նաև բնական միջոցներով: Ընդ որում՝ այդ ժողովրդական միջոցները ոչ միայն նույնքան արդյունավետ են, այլև շատ ավելի անվնաս, քանի որ չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական դեղամիջոց, որը կօգնի մաքրել զարկերակները, նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակն ու կանխարգելել սրտամկանի կաթվածը: Բացի այդ, այն հիանալի միջոց է աթերոսկլերոզի բուժման, ինչպես նաև տարբեր վարակներից ու քրոնիկական հոգնածությունից ազատվելու համար:
Միևնույն ժամանակ՝ այս ըմպելիքն օգնում է դուրս բերել քարերը երիկամներից, մաքրում է արյունատար անոթները, բուժում է սրտանոթային հիվանդությունները, ամրապնդում է ոսկրային համակարգը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և բարելավում է տեսողությունը:
Այս բնական դեղամիջոցը շատ պարզ է և դրա համար անհրաժեշտ բաղադրիչները կան գրեթե յուրաքանչյուրի խոհանոցում: Այս մեթոդով բուժվելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ շաբաթ անց: Այն կօգնի ոչ միայն ազատվել առողջական տարբեր խնդիրներից, այլև կբարելավի ինքնազգացողությունը, կազատի հոգնածության զգացումից և ուժ ու էներգիա կհաղորդի:
Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 4 հատ կիտրոն
· 2 ճաշի գդալ կոճապղպեղ (քերիչով մանրացրած),
· 4 գլուխ սխտոր,
· 2 լիտր ջուր:
Պատրաստման եղանակը.
Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է կիտրոնները լավ լվանալ և կտրատել՝ առանց կեղևազրկելու: Այնուհետև քերիչով մանրացնել կոճապղպեղը, մաքրել ու կտրատել սխտորը, ավելացնել դրանք կտրատված կիտրոններին ու լավ մանրացնել կոտորակիչի միջոցով:
Ջուրը եռացնել, այնուհետև ստացված խառնուրդն ավելացնել եռացող ջրին, լավ խառնել և շարունակել եռացնել ևս 15 րոպե: Երբ դեղամիջոցը մի փոքր սառի, այն հարկավոր է քամել, լցնել ապակյա շշի մեջ և պահել սառնարանում:
Օգտագործման եղանակը.
Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել ամեն օր դատարկ ստամոքսին՝ մեկ բաժակ: Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ, որից հետո հարկավոր է անել մեկ շաբաթ տևողությամբ դադար և կրկնել կուրսը:
Այս ըմպելիքը կարող է մի փոքր տհաճ ու սուր համ ունենալ: Եթե այն շատ տհաճ է, ապա կարելի է 1 թեյի գդալ մեղր ավելացնել, համը փոքր-ինչ ավելի հաճելի դարձնելու համար: