Մայակովսկիի կրակայրիչների գործարանում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan

Մայակովսկիի կրակայրիչների գործարանում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղում գործող կրակայրիչների գործարանի բակում հրդեհ է բռնկվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում այրվող կրակայրիչների թափոնների կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
 
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: