Հնդկաստանի հետ զենքի ձեռքբերման պայմանագիր ունենք, այլ պետությունների հետ ևս աշխատում ենք. Խաչատրյան

Հնդկաստանի հետ զենքի ձեռքբերման պայմանագիր ունենք, այլ պետությունների հետ ևս աշխատում ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ բանակի կայացման և անհրաժեշտ մակարդակի բերման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են։ Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը որոշ հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ փորձում է այնպես անել, որ ՀՀ-ին զենք և ռազմամթերք չմատակարարվի։ 

Խաչատրյանը շեշտեց՝ Փաշինյանը հայտարարեց, որ զենքի ձեռքբերման գործընթացում մի շարք խոչընդոտներ կան և այդ խոչընդոտները երբեմն մեր դաշնակիցներն են առաջացնում.

«Սակայն, սա չի նշանակում, որ այդ գործընթացները կանգնած են, այդ գործընթացները շարունակվում են, թեև դժվարություններով, բայց մենք հասնելու ենք մեր նպատակին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում