Հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են․ Շուշան Դանիելյան

Ժամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են:
Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:
Այդ մասին հայտնում է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։