Կուլ մի՛ տվեք Նիկոլի «պատերազմի պողպատյա մուրճը»․ Գառնիկ Դավթյան

Պատերազմը, թե «պողպատյա մուրճ». ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Փաշինյանի՝ «0-ական» կետից բանակցությունները և մնացյալ քայլերը տանում են երկիրը կործանման, ուստի, պետք է իրավիճակը ճիշտ գնահատել և քայլեր կատարել իրավիճակը շտկելու համար։
«Երբ նախքան 44-օրյա պատերազմը բազմիցս նշում էինք, որ նիկոլի «0-ական» կետից բանակցությունները, ՀՀ Ազգային հերոսներին արժեզրկելու, ուժային կառույցների «ՀԴՄ»-ներով զբաղվելը կամ սատանա բռնելու հանձնարարականները, Շուշիում պարելու, ՊՆ-ին ու ՊԲ-ին հարվածելու քայլերն ի վերջո բերելու են պետությանն այնպիսի կետի, որից հետո հետքայլը անհնար է լինելու. մեզ ասում էին «հակահեղափոխականներ»: Այլևս փաստ է, որ մենք նիկոլենց պատկերացրած «հակահեղափոխականները» չենք, այլ առնվազն ռեալիստներ:
Հիմա էլ ասում ենք, որ կուլ մի տվեք իշխանական «պողպատյա մուրճը». թե բա «չտանք, պատերազմ կլինի»: Իրենք Հայրենիքը տալով՝ ձեզ էլ որպես բոնուս են տալիս, իհարկե, որպես մատաղացու գառ: Մենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ երբեք խաղաղ չենք ապրել, միշտ պատերազմել ենք…մենք (հայերս) խաղաղություն պարտադրել ենք՝ թուրքերի ու ադրբեջանցիների դեմ պատերազմելով: Այնպես որ, այդ պատերազմը այսպես, թե այնպես Հայաստանի գլխին միշտ էլ կախված է լինելու, եթե, իհարկե, չհամախմբվենք ու միատարր ազգ չդառնանք կամ գոնե միատարր որակյալ մեծամասնություն:
Այժմ մեծ պատերազմը այնքան քիչ հավանական է, որքան նիկոլի հայրենասեր լինելը, որքան որ արևի երկրագնդի շուրջ պտտվելը:
Կուլ մի՛ տվեք նիկոլի «պատերազի պողպատյա մուրճը» և ձեր բողոքի ձայնը յուրովի բարձրացրեք, քանի ձեր ապագա սերունդներն իրապես չեն դարձել թուրքի կամ ադրբեջանցու «մատաղացու գառը»,-գրել է ադրբեջանագետը: