«Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

«Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 18-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Քարաշամբ-Արգել ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից ու կողաշրջվել:

Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 20-ամյա Ստեփան Գ.-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: