Սխալ մեկնաբանություններ են, թե ՀՀ-ն բանակցություններ է վարում միայն արեւմտյան հարթակներում․ ԱԳ փոխնախարար
Միմյանց տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչվել է, եւ այստեղ նոր բան դժվար թե կա․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե Ադրբեջանը Արցախի հարցում մնում է իր տեսակետին, այն է, թե ԼՂ իշխանությունների հետ չի նստում բանակցությունների, ապա այս պայմաններում ինչպե՞ս է Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Այս պահին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների շուրջ»,-նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե փորձագետները նշում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չեն իրականացվում, քանի որ պաշտոնական Երեւանը Ռուսաստանի թիկունքում բանակցությունների է գնում Արեւմուտքի հետ, Սաֆարյանն ասաց, որ սխալ մեկնաբանություններ են, թե Հայաստանը բանակցություններ է վարում միայն արևմտյան հարթակներում.
«Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում, այդ թվում նաև Ռուսաստանում։Մայիսի 19–ին նախատեսված է ԱԳ նախարարների հանդիպումը»,- հիշեցրեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում