3 իդեալական կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների

1. Ցուլ - Գեղեցիկ են, թարմ, գրավիչ, հանգիստ հայացքով, հավասարակշռված շարժուձևով։ Համբերատար են, հաճելի զրուցակից, ով մարդկանց հասցեին կտրուկ և կոպիտ արտահայտություններ չեն անում։ Ցուլերն ուժեղ սեռի երազանքն են։ Կյանքի հրաշալի ուղեկից են, ովքեր հարգում են տղամարդուն և ընտանիքում լիդերի դեր զբաղեցնելու ձգտումներ չունեն։ Միևնույն ժամանակ, չեն ցածրանում տղամարդու առաջ։ Ցուլ կնոջ կյանքում մեծ դեր ունեն երեխաները։ Զարմանալի չէ, որ Ցուլ մայրերը երեխաների կողմից հաճախ ընկալվում են նաև՝ որպես բարի ընկերներ, ում հետ կարելի է կիսել ամենանվիրական գաղտնիքները։
2. Կարիճ - Առանձնանում են ինքնավստահությամբ, գեղեցկությամբ, էներգիայով, խիզախությամբ, կրքոտությամբ, վճռականությամբ։ Սիրում են ռիսկային ճամփորդությունների մեկնել, զբաղվել վտանգավոր ծրագրերով։ Ֆիզիկական և հոգեկան մեծ պոտենցիալի շնորհիվ չափազանց դժվար է կոտրել նրա կամքի ուժը։
3. Ջրհոս - Սրամիտ են, գրավիչ։ Վառ, գեղեցիկ արտաքին ունեն, կարողանում են գեղեցիկ հագնվել։ Միևնույն ժամանակ՝ կարող եք ծայրահեղություններ նկատել։ Կարողանում են հարմարվել ցանկացած իրավիճակի, պայմանների, այդ թվում՝ լավ զարգացած ինտուիցիայի միջոցով։ Տղամարդուն կարող են սիրել նյութական ապահովվածության և կարիերայում հաջողությունների համար։ Ջրհոսի համար առավել կարևոր է նվիրված, լավ ընկեր լինելու կարողությունը։ Զուգընկերոջն օգնում են զարգացնել նրանց պոտենցիալ կարողությունները։