16 մահացած քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզ է․ նրանց թվում են հղի կինն ու երեխան․ խոսնակ

16 մահացած քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզ է․ նրանց թվում են հղի կինն ու երեխան․ խոսնակ 16 մահացած քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզ է․ նրանց թվում են հղի կինն ու երեխան, այս պահին անհետ կորածների թիվը 10-ն է։ Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Տեղեկություններ կան, որ այդ հատվածում դեռ քաղաքացիներ կան, մենք մեծ տեխնիկա չենք կիրառում։ Այս պահին 100 փրկարար ծառայող է աշխատում, նրանց հետ համատեղ աշխատում են Կարմիր խաչի, ՈՄԱ-ի կամավորները։ Այս պահին հավելյալ ուժերի կարիք չկա»,-ասաց նա։ Կոստանյանը նշեց, որ տաղավարները փակ են, տեղեկություն չունի, թե երբ կբացվեն։

Վերջինս նշեց նաև, որ սգո օր հայտարարվելու է, սակայն հստակ օր չի կարող ասել, քանի որ Կառավարության որոշումամբ է այն հաստատվելու։

Լիաննա Թորոսյան