Պայմանագրային ծառայությունից վերադարձած Պետերբուրգի բնակիչը կացնով հարձակվել է սուպերմարկետի աշխատակցի վրա (տեսանյութ)

Պայմանագրային ծառայությունից վերադարձած Սանկտ Պետերբուրգի բնակիչը կացնով հարձակվել է սուպերմարկետի աշխատակցի վրա:
Զինված տղամարդը ներխուժել է խանութի հետևի սենյակ և առնվազն ինը հարված է հասցրել աշխատակիցներից մեկի գլխին։ Նախնական տվյալներով՝ հարձակումից առաջ տղամարդկանց միջեւ խանդի պատճառով վիճաբանություն է եղել։
Սուպերմարկետի աշխատակիցը ողջ է մնացել և ծանր վիճակում հոսպիտալացվել։ Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ գանգի կոնտուզիայով, կոտրվածքներով և մեծ քանակությամբ վերքերով։
Տղամարդը բերման է ենթարկվել:
(18+) Տեսանյութը՝ այստեղ