«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու

«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․ Արմեն Խաչատրյանը հաստատում է՝ իրեն առաջադրել են Արդարադատության նախարարի թեկնածու

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատում է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։

«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա:

Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»: