Իսրայելը Վրաստանում նոր դեսպան ունի

Իսրայելը Վրաստանում նոր դեսպան ունի

Վրաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակվել Հադաս Մեյցադին:

Մեյցադին նշել է, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է սկսել իր աշխատանքը Վրաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանի պաշտոնում:

«Իսրայելը և Վրաստանն ունեն բարեկամության և դիվանագիտական ​​կապերի հարուստ պատմություն: Ակնկալում եմ նպաստել մեր սերտ հարաբերությունների հետագա խորացմանը և այս գեղեցիկ երկրին ավելի լավ ճանաչելուն», - ասել է Մեյցադին: