Մոտ ապագայում քաղաքական լուծում չի գտնվի․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կասկած է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ Մակրոնի՝ մոտ ապագայում քաղաքական լուծում չի գտնվի, իսկ բանակցությունները չեն օգնի դուրս գալ ճգնաժամից։
«Քննարկումները Պուտինի հետ բարդ են, քանի որ այսօր նա հրաժարվում է դադարեցնել կրակը»,- ասել է նա։
Մակրոնը նաև հավելել է, որ բանակցություններն ընթանում են «ագրեսիայի շատ անարդար պայմաններում, այն պայմաններում, երբ Ֆրանսիան չի միջամտի»։
Նա նշել է, որ Ֆրանսիան, Եվրոպան ամեն ինչ արեցին պատերազմից խուսափելու համար և հատուկ ընդգծել է, որ Եվրոպան նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչին Մոսկվան կպատասխանի հակապատժամիջոցներով։